Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մոսկվայում թոշակառուն 13-ամյա աղջկան հրել և գցել է մետրոյի ռելսերի վրա։ Այս մասին Lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակը։

Գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 9-ին 64-ամյա կինը դեռահասին Տագանսկայա կայարանում հրել է ռելսերի վրա։ «112» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ թոշակառուն սկզբում նկատողություն է արել աղջկան բարձր խոսելու համար։  Երեխային օգնել են ներկաները, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հարուցվել է քրգործ՝ սպանության փորձի համար։ Թոշակառուն ձերբակալված է։


Հետևեք մեզ՝ այստեղ






Leave a Comment