59-ամյա Սալմա Հայեկը խորը դեկոլտեով հիացրել է ներկաներին – Showbiz.am

59-ամյա դերասանուհի Սալմա Հայեկը մասնակցել է 2025 LACMA Art + Film Gala-ին։ Նա կրել է երկար, վառ կանաչ Gucci զգեստ, որը ասեղնագործված էր փայլերով։ Զգեստն ընդգծում էր Հայեկի փարթամ կազմվածքը։ Դերասանուհին նաև կրում էր ադամանդներով և ռուբիններով զարդարված վզնոց։ Նա իր կերպարը լրացրել էր փոքրիկ սև ատլասե պայուսակով։

Դերասանուհուն միջոցառմանը ուղեկցում էր նրա ամուսինը՝ գործարար Ֆրանսուա-Անրի Պինոն։ Նա հագել էր սև սմոքինգ և սպիտակ վերնաշապիկ՝ թիթեռնիկով։

Հիշեցնենք, որ Սալմա Հայեկն ամուսնացել է Ֆրանսուա-Անրի Պինոյի հետ 2009 թվականին: Զույգը դուստր ունի՝ Վալենտինան: Դերասանուհին 41 տարեկան էր, երբ ծննդաբերեց: Հայտնում է Fast News-ը:

Leave a Comment