Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոն Թաքերի հետ իրականում ռուսական հիբրիդային հարձակման դասական օրինակ է․ Աբրահամյան

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ Գայանե
Աբրահամյան
ը ֆեյսբուքյան
իր էջում գրել է

 

Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Կարլսոն Թաքերի հետ իրականում
ռուսական հիբրիդային հարձակման դասական օրինակ է և, այո’, ճիշտ էին պնդումները,  թե դրա համար չի վճարվել, դա պարզապես Թաքերի նվերն
էր Պուտինին, իսկ հարցազրույց տվողները զուտ դարձան ռուսական հիբրիդային հարձակման
դերակատարներ, եթե խիստ մեղմ արտահայտվեմ։

 

Չեմ անդրադառնա տարրական, մանկապարտեզային սխալներին, որով նորահայտ
ապաքաղաքական «քաղաքական գործիչը» ներկայացնում է Ցեղասպանությունն ու Արցախյան հակամարտությունը,
չեմ ասի նույնիսկ, թե ինչո՞ւ այդքան հայրենասիրությունից, արցախցիների ցավից խոսողը
գեթ մեկ անգամ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՈՒՄ եզրույթը չկիրառեց` աշխարհի լայն հանրության համար հաստատելով
ադրբեջանական խոսույթը` թե ԼՂ ժողովուրդը պարզապես գնացել են Հայաստան։

 

Էլ չեմ ասում գերիների մասին, գոնե խոսվեր` թեկուզ մեղադրելով
իշխանություններին նրանց խնդիրը չբարձրացնելու մեջ, բայց գոնե խոսվեր։ Այս բոլոր սխալների
մասին կարելի է մի ողջ դիսերտացիա պաշտպանել, բայց խնդիրն անգամ դա չէ։

 

Ինչո՞ւ էր այս հարցազրույցը կազմակերպվել, այդ թվում Ռոբերտ
Ամստերդամի մասնակցությամբ, որն ավելի շատ խոսեց ոչ թե իր պաշտպանյալից,  այլ Զելենսուց` անվանելով հանցագործ, դիկտատոր և
այլն։

 

Սրա պատվիրատուն Պուտինն է և  հիմնական նպատակը օգոստոսի 8_ի խաղաղության գործընթացում
ամերիկյան ներգրավվածության չեզոքացումն է։

 

Հայտնի է Կարլսոնի ազդեցությունը հատկապես ԱՄՆ հանրապետական
կոնսերվատիվ  շրջանակների վրա, որոնք սա լսելուց
հետո կարող են դեմ հանդես գալ օգոստոսի 8_ի պայմանավորվածության, սա հատկապես վտանգավոր
է հիմա, քանի որ այս շրջանակների ձայնը ազդեցիկ է, Թրամփն էլ տանուլ է տվել կարևորագույն
տեղական ընտրությունները, առաջիկայում նոր ընտրություններ են և իր աջակիցների շրջանում
որևէ տարաձայնություն, այն էլ ոչ կարևոր Հայաստանի հարցով, չի ցանկանա ունենալ և, տեղի
է տալու։

 

Ռուսական պլանն, այս դեպքում` վիժեցնել օգոստոսի 8_ի պայմանավորվածությունը,
որը Հայաստանի համար բացարձակ խաղաղություն չէր խոստանում, բայց, ինչպես  ակադեմիական տերմինաբանությամբ է ճիշտ ասել` նեղ  խաղաղություն էր ապահովելու և տնտեսական զարգացման
բավական խոսուն հեռանկար, ինչը նաև հնարավորինս ազատելու էր Ռուսաստանից կախվածությունից։

 

Սույն հարցազրույցով ռուսական կողմը ամերիկյան էլիտայի շրջանում
բարձրացնում է հարց` իսկ ինչու ենք օգնում Հայաստանին,  առանց այն էլ տնտեսական շահերի առումով այս հարցը
քննարկման ենթակա էր։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ոչ թե իշխանությանը, այս տարանջատումը պետք է հստակեցնել։

 

Հետևանքը` TRIPP_ի շուրջ գործընթացը դանդաղում է, վրա են հասնում
ԱՄՆ ընտրությունների 2026_ի նոյեմբերին, հետաքրքրությունն ու ներգրավվածությունն ավելի
է նվազում  և նոր ճամփա է բացվում ռուսական
կողմի համար նորից վերակենդանացնելու  նոյեմբերի
9_ի մեռելածին փաստաթուղթը։

 

Սա էր նպատակը սույն «շռնդալից» հարցազրույցի, իսկ մնացյալ նախկինների
հարցազրույցները, որոնք մեկը մյուսին գերազանցող ցուցմունքներ էին ՀԱՅԱՍՏԱՆԻ դեմ, տեղավորվում
է այս նույն հիբրիդային հարձակման ծիրում։

 

Հիբրիդային հարձակումը պոզով_պոչով չի լինում, հատկապես ռուսականը  հենց այսպես էլ գործում է։

Leave a Comment