Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություն արած անձը

https://arm.sputniknews.ru/20251110/gjumrium-hajtnabervel-e-amn-um-anchapahasi-nkatmamb-anarakabarvo-gvortsvoghutjun-arats-andzy-95658270.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0a/95657658_161:0:1121:720_1920x0_80_0_0_61ad1d8312007293ac64f955378f1c96.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

քաղաքացի, ամն, հետախուզվող, հայաստան, գյումրի, անչափահաս, տեսանյութ, տեսանյութեր, видео

քաղաքացի, ամն, հետախուզվող, հայաստան, գյումրի, անչափահաս, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Տղամարդը միջազգային հետախուզման մեջ էր 2024 թվականից։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած միջազգային հետախուզվողը հայտնաբերվել է ՀՀ-ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ այդ տղամարդը թաքնվում է Հայաստանում:

«ԱՄՆ քաղաքացու նկատմամբ հետախուզում էր հայտարարված դեռևս 2024 թվականին` Տեխաս նահանգի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով հանցագործություն կատարելու մեղադրանքով: 2025 թվականի օգոստոսի 5-ին ԱՄՆ իրավապահների կողմից տղամարդու նկատմամբ հայտարարվել էր արդեն միջազգային հետախուզում»,- ասված է հաղորդագրությունում:

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, ակտիվ համագործակցելով ԱՄՆ դեսպանության տարածաշրջանային անվտանգության ծառայության հետ, պարզել էին հետախուզվողի թաքնվելու վերջին վայրը։ Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին նաև Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:

Նոյեմբերի 5-ին Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցի տներից մեկում հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է: Նրա հայտնաբերման մասին տեղյակ է պահվել Ինտերպոլին և դատախազությանը։

Leave a Comment