BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թերնեսը հրաժարական են տվել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվիրված Panorama վավերագրական ֆիլմի մոնտաժի շուրջ առաջացած քննադատություններից հետո, հայտնում է BBC-ն:
Դեյվին, որը պաշտոնավարում էր հինգ տարի, բախվել էր աճող ճնշման՝ կապված մի շարք սկանդալների և կողմնակալության մեղադրանքների հետ, որոնք հետապնդում էին Բրիտանիայի հանրային հեռարձակողին, գրել է ԶԼՄ-ն:
The Telegraph-ը հրապարակել էր BBC-ի ներքին փաստաթուղթ, ըստ որի` Panorama-ն մոնտաժել էր ԱՄՆ նախագահի խոսքի երկու հատված այնպես, որ Թրամփը կարծես բացահայտ խրախուսել էր 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի անկարգությունները։
Մեծ Բրիտանիայի քաղաքական առաջնորդները հույս էին հայտնել, որ այս հրաժարականները կհանգեցնեն փոփոխությունների, մինչդեռ Թրամփը ողջունել էր այդ որոշումը։
Առաջին անգամն է, որ BBC-ի գլխավոր տնօրենն ու լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տալիս նույն օրը։
