«Տոտենհեմի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին դուրս է մնացել ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակից՝ ծնոտի կոտրվածքի պատճառով։
Վնասվածքը նա ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մրցավեճում, որն ավարտվել է 2:2 հաշվով։
Հարձակվողի բացակայությունը լրացնելու համար Ֆրանսիայի ազգային ընտրանին հրավիրել է «Լանսի» ֆուտբոլիստ Ֆլորիան Տովենին։
Դիդյե Դեշամի թիմը ԱԱ-2026-ի ընտրական փուլում նոյեմբերի 13-ին կհանդիպի Ուկրաինային, իսկ 16-ին՝ Ադրբեջանին։