🎥 Լևանդովսկի, Լևանդովսկի, Լևանդովսկի․ լեհ հարձակվողի հեթ-տրիկն օգնում է Բարսային հաղթել Սելտային

Լա Լիգայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4։2 հաշվով հաղթեց Վիգոյի «Սելտային»։

Հեթ-տրիկ ձևակերպեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ աչքի ընկավ Լամին Յամալը։ «Սելտայի» կազմում աչքի ընկան Սերխիո Կարեյրան և Բորխա Իգլեսիասը։

Երկրորդ խաղակեսին ավելացված 5-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց «կապտանռնագույնների» կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը՝ կոպիտ խաղի համար։

Այս հաղթանակի շնորհիվ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը 28 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ Առաջատար «Ռեալը» 31 միավոր ունի։ 

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment