«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Մայք Մենյանը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան հաջորդ մրցաշրջանում։
La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ 30-ամյա ֆրանսիացին «Միլանի» հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտից հետո կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»։ Այնուամենայնիվ, նշվում է, որ Մենյանը բաց է նաև «Բավարիայի» և «Յուվենտուսի» հնարավոր առաջարկների համար։
Մենյանը ՊՍԺ-ի ակադեմիայի սան է և «Միլանի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, ընդունել 9 գոլ և 6 անգամ անառիկ պահել սեփական դարպասը։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «ռոսոներիի» հետ ավարտվում է հաջորդ ամռանը։