Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ծովային կոնսորցիում ստեղծել

Քաղաքականություն

09.11.2025 | 21:36

Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ ծովային կոնսորցիում ստեղծել, նախատեսում են մշակել համաձայնագրի մանրամասները, հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են ծովային փոխադրումների առաջին համատեղ կոնսորցիում ստեղծել»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում:

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունը Մախաչկալայում նոյեմբերի 6-7-ը կայացած բանակցությունների արդյունք է՝ երկու երկրների խոշոր ընկերությունների ներկայացուցիչների եւ իշխանությունների մասնակցությամբ:

«Այդ իրադարձության (հանդիպման) ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ կոնսորցիումի կառուցվածքի և շրջանակի վերաբերյալ, ինչպես նաև պայմանավորվել են նախապատրաստել և ներկայացնել մանրամասները և պաշտոնական տեքստը բանակցությունների ընթացքում հաջորդ ամսվա ընթացքում», – հավելել է դիվանագետը:

Ջալալին նշել է, որ կոնսորցիումի ստեղծման ռազմավարական նպատակը առևտրի, տրանսպորտային ոլորտի և տարանցման զարգացումն է:

Leave a Comment