2020-ին Երասխի մոտակայքում զոհված ռուս օդաչուների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել

https://arm.sputniknews.ru/20251109/2020-in-eraskhi-mvotakajqum-zvohvats-rus-odachuneri-hishatakin-harganqi-turq-e-matucvel-95647134.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Память погибших у Ерасха в 2020 г российских летчиков почтили в Армении

Sputnik Արմենիա

Память погибших у Ерасха в 2020 г российских летчиков почтили в Армении

2025-11-09T16:30+0400

true

PT2M56S

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95645744_0:0:941:706_1920x0_80_0_0_a1b6b5d3ee05acd65d32dbdb3a4ce628.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, видео, ուղղաթիռ, զոհ, ռուս, ադրբեջան, հայ-ադրբեջանական, երասխ

տեսանյութեր, видео, ուղղաթիռ, զոհ, ռուս, ադրբեջան, հայ-ադրբեջանական, երասխ

Բաժանորդագրվել

Հիշատակի միջոցառմանը մասնակցել են ՌԴ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։

Արարատի մարզի Երասխ գյուղի մոտ գտնվող «Հիշողության բլուր» հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել 2020 թվականին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռում գտնվող ռուս օդաչուների հիշատակին:

Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել 5 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, Ադրբեջանի ԶՈւ հրթիռային հարվածից խոցված մայոր Յուրի Իշչուկի և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի կիսանդրիներին:

Ինչպես իր խոսքում նշել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, զինծառայողները զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս:

«Հինգ տարի առաջ երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները շատ բարդ, լարված բանակցությունների արդյունքում ընդունեցին եռակողմ հայտարարություն, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին և հիմք դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի և հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը», – ասել է Կոպիրկինը:

Եվ, նրա խոսքով, ռուսաստանցի զինծառայողները զոհվել են համապատասխան խնդիրների իրականացման ժամանակ։

«Մենք իրավունք չունենք մոռանալ նրանց սխրանքը։ Հավերժ հիշատակ բոլորին, որոնք զոհվել են հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարելիս», – ասել է դեսպանը։

2020թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Նախիջևանի կողմից՝ Երասխի մերձակայքում խոցել են Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունն ուղեկցող ռուսական Մի-24 ուղղաթիռը: Հրթիռային հարվածի հետևանքով ուղղաթիռը կորցրել է կառավարումը և ընկել Հայաստանի տարածքում գտնվող լեռնային տեղանքում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ վիրավորվել։

Խաղաղությունը վախեցնելով չեն բերում. Թևան Պողոսյան

Leave a Comment