Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է . Մկրտիչ Սրբազան

Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ Սրբազանն իր խոսքն է հղել  կալանավայրից։

«Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։

Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։

Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։ Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։

Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։ Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։

Ամեն»։

Leave a Comment