Փիթ Հեգսեթը Պենտագոնի աշխատակիցներին համեմատել է «Աստղային պատերազմների» հերոսի հետ

Բաժանորդագրվել

Նա ելույթ է ունեցել արդյունաբերության առաջնորդների, ռազմական ղեկավարների և պաշտոնյաների առջև:

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնի աշխատակիցներին կոչ է արել ներգրավվել գերատեսչության բարեփոխումների գործընթացում՝ նրանց համեմատելով «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի հերոս Օբի Վան Քենոբիի հետ:

«Դուք ոչ թե մեր թշնամիներն եք, այլ մեր դաշնակիցները։ Դուք Օբի Վան Քենոբին եք: Դուք մեր միակ հույսն եք», – արդյունաբերության ղեկավարների, ռազմական ղեկավարների և պետական պաշտոնյաների առջև ելույթի ժամանակ ասել է Հեգսեթը։

Սպառազինությունների արտադրությունն արագացնելու նպատակով ավելի վաղ պաշտոնյան հայտարարել էր Պենտագոնում և երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում նախապատրաստվող բարեփոխումների մասին:

Նախարարը նշել է, որ պլանավորված բարեփոխումները ենթադրում են Պենտագոնի անցում միանգամից մի քանի ծրագրերով սպառազինությունների «պորտֆելային գնումներին»: Բացի այդ, կապալառուների համար նախատեսված է բոնուսների և տուգանքների համակարգ՝ կախված պայմանագրերի կատարման ժամկետներից:

Leave a Comment