«Այդ երկու վարձու անհաջողակների գործը օճառվելն էր». Ալեն Սիմոնյան

«Այդ երկու վարձու անհաջողակների գործը օճառվելն էր». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ մերժվածից հարցազրույց վերցրած երկու ոչնչություններն իրենց իսկ հարցազրույցից ոգևորված իմ և իմ ընկերների հասցեին սպառնալիքներ ու բազմաթիվ վիրավորանքներ են հնչեցրել: Պարզ է, որ կյանքում ոչնչի չհասած այդ երկու վարձու անհաջողակներին արձագանքել չեմ պատրաստվում: Իրենց գործը օճառվելն էր և այդ մերժված խինկալուն արդարանալու, սուտ խոսելու հնարավորություն տալն էր: Իրենց հնչեցրած սեռական վիրավորանքներն ուղղակի թող վերաբերելի լինի այսուհետ իրենց և իրենց ընտանիքի անդամներին՝ իմ ջերմ բարեմաղթանքներով: Երկրորդը՝ այդ բոլոր բառերի համար իրենք դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն, և վերջում ամենակարևորը. Ինչպես երեկ էի գրել, այսօր ավելի կոնկրետ ասեմ: Բոլոր վիրավորանքների պատասխանը լինելու է այդ երկու տգետ վիժվածքին հարցազրույց տված, ոգևորած և ֆինանսավորող Սերժ Ազատի Սարգսյանը:
Մերժվածը սովորություն ունի մարդկանց փուռը տալու և դրա վրա դիվիդենտներ հավաքելու, կռվացնելու և կողքից վայելելու, բայց ոչ այս անգամ:
Այլևս գործում է այս տրամաբանությունը:
Չեբուռաշկան պետք է պատասխան տա»:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան

Leave a Comment