«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոն Սթոունզը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով, որը հաջորդ ամռանը կդառնա ազատ գործակալ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նախկինում խոստովանել էր, որ վստահ չէ, թե արդյոք Սթոունզը կմնա թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին «քաղաքայինների» կազմում խաղադաշտ է դուրս եկել 10 անգամ՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։ Transfermarkt-ի տվյալներով՝ 31-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 22 միլիոն եվրո։