Արագածոտնի մարզպետի օգնականը ձերբակալվել է՝ թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով





Արագածոտնի մարզպետի օգնական Արմեն Մարկոսյանը բերման է ենթարկվել։ Ըստ շրջանառվող լուրերի՝ պատճառը մեքենայում և գրպանում թմրանյութի հայտնաբերումն է։ ՆԳՆ-ից, չհայտնելով անձի նույնականացնող տվյալներ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։

«Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար»,- հայտնեցին ՆԳՆ-ից։




դիտվել է 24 անգամ


Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը


Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը


Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

Leave a Comment