Կասկածում եմ, որ նա վաղը թիմում կլինի․ Ֆլիկը հայտնել է Բարսելոնայի ևս մեկ կարևոր կորստի մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Լա Լիգայի 12-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է կատալոնացիների նոր կորստի մասին։

Գերմանացի մասնագետի խոսքով՝ պաշտպան Ժյուլ Կունդեն, ամենայն հավանականությամբ, չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։ Միևնույն ժամանակ, Էրիկ Գարսիան ունի խաղադաշտ վերադառնալու հնարավորություն՝ քթի կոտրվածքից հետո։

«Էրիկ Գարսիան կկարողանա խաղալ դիմակով։ Նա լավ է։ Կունդեն չկարողացավ ավարտել մարզումը, և ես կասկածում եմ, որ նա վաղվա խաղի համար թիմում կլինի։ Չեմ կարծում, որ նա ժամանակ կունենա վերականգնվելու, բայց եկեք սպասենք», — լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։

Լա Լիգայի 12-րդ տուրի «Սելտա» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 9-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։

Leave a Comment