2026թ-ից առողջության ապահովագրության համակարգին կմիանան 200.000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները. նախարարը մանրամասներ է ներկայացրել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել, թե  2026թ-ից համակարգին միացող քաղաքացիներն ինչ հնարավորություններ կստանան


ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը և մանրամասներ ներկայացրել, թե  2026թ-ից համակարգին միացող քաղաքացիներն ինչ հնարավորություններ կստանան։


Նա Facebook-ի իր էջում նշել է, որ 2026թ-ից համակարգին կմիանան 200.000 դրամ և ավելի  աշխատավարձ ստացող քաղաքացիները: Փաթեթի արժեքը տարեկան` 129.600 դրամ:


Վճարման ձևը`ամսական:


Նախարարի տեղեկացմամբ, 2026թ. վճարման բեռը մեղմելու համար պետությունը`


ա) 200.000-ից 500.000 հազ. դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`


-5500 դրամի փոխարեն`Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 4500 դրամը փոխանցել առողջության ապահովագրությանը:


-2026թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 6000 դրամ:


բ) 500.000-ից 1 մլն դրամ աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա`


-7500 դրամի փոխարեն Զինապահ հիմնադրամին վճարել 1000 դրամ և մնացած 6500 դրամը փոխանցել առղջության ապահովագրությանը:


2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ ամսական 4000 դրամ: Այսինքն, մինչև 500000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները պետությանը վճարելիք 10500 դրամը կարողանալու են խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը:


գ) 1մլն. դրամից ավելի աշխատավարձ ստացող անձանց հնարավորություն կտա `


-2027թ.-ի ընթացքում եկամուտների հայտարարագիր լրացնելով` ետ ստանալ 4000 դրամ:

Leave a Comment