
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, թե իբր կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքներից տրվող «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտ է:
Հանրության խոցելի խմբերին մոլորեցնելուց հաճույք ստացողները հատուկ վերաբերմունքի են արժանանալու Ահեղ Դատաստանին»:
Աղբյուրը` Դավիթ Խաչատրյան