«Ապատեղեկատվություն է տարածվում, թե «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են»․ Դավիթ Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վերջերս որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ հանրությանը գցելով մոլորության մեջ, թե իբր կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ գործարքներից տրվող «հետվճարները» հաջորդ տարի հարկվելու են:
     ՀՀ օրենսդրության համաձայն՝ սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակում պետական կառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտ է:
     Հանրության խոցելի խմբերին մոլորեցնելուց հաճույք ստացողները հատուկ վերաբերմունքի են արժանանալու Ահեղ Դատաստանին»:

Leave a Comment