Հութիները տարբեր երկրների լրտեսական ցանցեր են բացահայտել. հայտարարություն

https://arm.sputniknews.ru/20251108/hutinery-tarber-erkrneri-lrtesakan-cancer-en-bacahajtel-hajtararutjun-95632574.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71214318_0:0:1440:1080_1920x0_80_0_0_091216d08ffb57fa6d9f6d3ebe928aa8.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հութի, լրտես, լրտեսություն, սաուդյան արաբիա, եմեն, իսրայել

հութի, լրտես, լրտեսություն, սաուդյան արաբիա, եմեն, իսրայել

Բաժանորդագրվել

Հութիների տվյալներով՝ ցանցի մասնակիցները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով՝ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների կոորդինատները փոխանցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հութիների վերահսկողության տակ գտնվող Եմենի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ գործող «խոշոր լրտեսական ցանցի» ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով գերատեսչության հայտարարությունները։

«Բազմափուլ գործողության արդյունքում հայտնաբերվել և չեզոքացվել է գործակալական ցանց, որը համակարգվում է ԿՀՎ-ի, իսրայելական «Մոսադի» և Սաուդյան Արաբիայի ընդհանուր հետախուզության ծառայության համատեղ օպերատիվ կենտրոնի կողմից։ Նրանց կենտրոնակայանը գտնվում է Սաուդյան Արաբիայի տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։

Հութիների տվյալներով՝ ցանցի մասնակիցները հագեցվել են ժամանակակից սարքավորումներով՝ քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների կոորդինատները փոխանցելու համար, ներառյալ բալիստիկ հրթիռների և անօդաչուների արձակման կայանքները, որոնց օգնությամբ խմբավորումը հարվածներ է հասցնում Իսրայելին:

Բացի այդ նշվում է, որ գործակալները հետևել են կառավարության և ուժային կառույցների հրամանատարության ներկայացուցիչների տեղաշարժերին:

Հութիները հայտարարել են, որ Իսրայելը հարվածել է Սանայի ձերբակալվածների պահման վայրին

2023-ի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց հետո հութիները սկսել են հարձակվել Կարմիր և Արաբական ծովերում Իսրայելի հետ կապված նավերի վրա, ինչպես նաև հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Իսրայելի տարածքին։

«Անսար Ալլահ» շարժումը 2014-ի սեպտեմբերից վերահսկում է Եմենի հյուսիսային և կենտրոնական նահանգների մեծ մասը` ներառյալ մայրաքաղաք Սանան: Դրան ի պատասխան՝ արաբական երկրների կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, 2015-ի մարտին ռազմական գործողություն է սկսել՝ ի աջակցություն միջազգայնորեն ճանաչված կառավարության:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2021-ի վերջին Եմենի հակամարտությունը խլել է ավելի քան 377 հազար մարդու կյանք, երկրի տնտեսությունը կրել է 126 միլիարդ դոլարի վնաս, իսկ բնակչության մոտ 80 %-ը մարդասիրական օգնության կարիք ունի։

Leave a Comment