Բեռլինի Շարիտե հիվանդանոցում տեղի է ունեցել հազվագյուտ իրադարձություն. ծնվել է հնգյակ՝ երկու աղջիկ և երեք տղա։ Այս մասին «gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Tagesspiegel-ը։
Ծնունդը տեղի է ունեցել կեսարյան հատման միջոցով։ Գործընթացին մասնակցել է 25 բժիշկներից կազմված բազմապրոֆիլ թիմ։
Կլինիկայի տվյալներով՝ հնգյակների ծնունդը չափազանց հազվադեպ երևույթ է․ նման դեպք բնական ճանապարհով հանդիպում է մոտ 50 միլիոն հղիությունից միայն մեկի դեպքում։
Կլինիկայի աշխատակիցները նշում են, որ մայրը և նորածինները լավ են զգում։ Հիվանդանոցում գտնվելու ընթացքում երեխաների քաշը զգալիորեն ավելացրել։