Շվեդիայում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը կրկին ենթարկվել է ներկով դրոնի հարձակման

Բաժանորդագրվել

2024-ի մայիսից Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան և առևտրային ներկայացուցչության նկատմամբ նման միջադեպերի հաշիվը գերազանցել է երկու տասնյակը։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Շվեդիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունն այսօր կրկին ենթարկվել է դրոնի հարձակման, որի վրայից ներկ է նետվել: Այս մասին հայտնել է Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատունը:

«Նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան դրոնը ներկ է նետել Ստոկհոլմում գտնվող Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության տարածք»,- ասվում է Telegram-ալիքում:

Նշենք, որ 2024-ի մայիսից ի վեր Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան և առևտրային առաքելության հետ կապված նմանատիպ միջադեպերի թիվը գերազանցել է երկու տասնյակը։

«Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են»,- հավելել են դեսպանատնից։

Պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է Ստոկհոլմի կայարանը, հայտնաբերվել է կասկածելի իր

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա ներկով դրոնի նախորդ հարձակումը կատարվել էր սեպտեմբերի 7-ին: Հարձակումների թիրախներից մեկը դարձել է բնակելի շենքին և դպրոցին կից տարածքը։ Հարձակումների համար օգտագործվել են նաև վտանգավոր ապակե տարաներ, որոնք կարող էին հանգեցնել վնասվածքների։

Դիվանագետների խոսքով՝ շվեդական ոստիկանությունը չի գտել դեսպանատան և առևտրային ներկայացուցչության վրա հարձակումների մեղավորներին և վստահեցնում է, որ շարունակում է հետաքննությունը, սակայն այն արդյունք չի տալիս:

Leave a Comment