ՀՀ և Կոնգոյի ԱԳ նախարարների տեղակալները մտքեր են փոխանակել ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ


Նոյեմբերի 7-ին Բրազիլի Բելեմ քաղաքում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 30-րդ համաժողովին (COP30) ընդառաջ կազմակերպված առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Նոելլա Այեգանագատո Նակուիպոնեի հետ։


Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ:


ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է 2026 թ. Հայաստանի կողմից հյուրընկալվող Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ ներկայացնելով ՀՀ տեսլականը՝ ուղղված առավել ներառական Համաժողովի անցկացմանը։  Ընդգծվել է բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը կենսաբազմազանությանն առնչվող մարտահրավերների հասցրեագրման գործում։


Երկուստեք ընդգծվել է նաև երկկողմ օրակարգի, այդ թվում՝ ոլոտային փոխգործակցության խթանման պատրաստակամությունը։

Դիտումների քանակ5

Leave a Comment