«Ֆիլմի բյուջեն 2 անգամ գերազանցել է «Սիրելի Սահմի»-ի բյուջեն». Գոշ Հակոբյանը՝ նոր ֆիլմի մասին


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Շուտով Parie Media ընկերությունը հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր գեղարվեստական ֆիլմը՝ «Շախմատիստը»:

Ֆիլմի ռեժիսորը Գոշ Հակոբյանն է, պրոդյուսերը՝ Ռաֆայել Թադևոսյանը:  Ֆիլմում ներգրավված են դերասաններ Խորենը Լևոնյան, Մարջան Ավետիսյան, Սամվել Թոփալյանը, Արամ Կարախանյանը, Սոնա Մաթևոսյանը, ինչպես նաև հոլիվուդյան մի շարք հայտնի ֆիլմերում նկարահանված, ամերիկաբնակ դերասան Արթուր Դարբինյանը:  

«Սա իմ ամենաաստղաշատ ֆիլմերից մեկն է: Արթուր Դարբինյանին շատ էի ուզում և վաղուց էի  ուզում նկարել, վերջապես ստացվեց: Ֆիլմում հերոսին մարմնավորում է Միկա Ղափանյանը, ով ևս հոյակապ դերասան է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Գոշ Հակոբյանը:

Ֆիլմը պատմում է Կոնդեցի մի հասարակ, միջին վիճակագրական երիտասարդի մասին, ում մոտ հայտնվում է մարդու ուղեղը սուպեր ուղեղ դարձնող մի հաբ:

«Հաբի պատճառով հերոսը հայտնվում է շատ-շատ վտանգավոր խաղերի մեջ: Նա ստիպված է լինում մի ճանապարհ անցնել, որն ընդհանրապես իր համար չէր:

Բրեդլի Կուպերի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ «Области тьми» ֆիլմին նմանություն ունի միայն հաբի գաղափարով, բայց պատմությունը լրիվ օրիգինալ պատմություն է:

Նույնկերպ արել էինք «Սիրելի Սահմի» ֆիլմում, վերցրել էինք այդ մի ժամանակաշրջանից մյուս ժամանակաշրջան տեղափոխվելու կոնցեպտը, բայց սցենարի մեջ ոչ մի նմանություն չկար»,- մեզ հետ զրույցում պատմեց Գոշ Հակոբյանը:

Նա նշեց, որ ֆիլմի նկարահանումներն ընթացքի մեջ են,  շուտով կավարտվեն:

«Մի քանի օր է մնացել, դեռ նկարում ենք, ֆիլմը զուգահեռ մոնտաժային փուլում է։

Շուտով երկրորդ թիզերն է դուրս գալու: Նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում բոլորիս համար:

Ֆիլմի բյուջեն գերազանցել է նախորդ բոլոր նախագծերի բյուջեներին, համարյա 2 անգամ գերազանցել է Սահմիի բյուջեն:

Ֆիլմը դիտողին պարզ կլինի ինչքան էներգիա, ռեսուրս ու ժամանակ է դրվել:

ֆիլմին պատրաստվում ենք դեռ մայիս ամսից, չորս ամիս պատրաստվել ենք, մեկ ամիս է նկարահանումները սկսել ենք»,- նշեց մեր զրուցակիցը:

Ռեժիսորի խոսքով՝ դերասանների հետ աշխատելիս ամբիցիաների խնդիր չի եղել, նկարահանումները հարթ են անցել, որևէ դժվարության չեն հանդիպել:

«Իմ հանդեպ որևէ ամբիցիա չեն դրսևորել: Գուցե դերասանները ուրիշ նկարահանման հրապարակում կամ այլ աշխատավայրերում այլ կերպ են իրենց պահում, չգիտեմ, բայց իմ հետ որևէ նախագծում դեռ ոչ մի դերասան խնդիր չի ստեղծել:

Շատ հաճելի մթնոլորտ է եղել նկարահանման հրապարակում, ամեն ինչ իրականացել է բարձր մակարդակով:

Ֆիլմի պրեմիերայի օրը դեռ հստահ չէ, շուտով պարզ կլինի, վստահեցրեց Գոշ Հակոբյանն ու հավելեց, որ լավ ֆիլմ է լինելու.

«Հուսով եմ հետաքրքիր է լինելու բոլորին»:

Leave a Comment