Թող Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին պարգևի դեռ շատ հաղթանակներ․ Էրդողան

Հայրենական մեծ պատերազմը փոխեց աշխարհաքաղաքական հավասարակշռությունը Ասիայում և Եվրոպայում։ Այս մասին Ադրբեջանում «հաղթանակի պարադի» ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա հայտարարել է, որ Թուրքիան այդ հաղթանակը դիտարկում է ոչ թե որպես վերջնական նպատակ, այլ որպես Կովկասում խաղաղության ճանապարհի սկիզբ:

«Մենք չափազանց լավատես ենք կայուն խաղաղության հարցում։ Այդ ուղղությամբ Իլհամ Ալիևի ձեռնարկած քայլերն արժանի են հավանության։ Մենք հետևում ենք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկվող համարձակ քայլերին»,- ասել է նա։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Աստված Ադրբեջանին և թյուրքական աշխարհին դեռ շատ հաղթանակներ է պարգևելու:

«Ղարաբաղի «ազատագրումը» հպարտության աղբյուր է թյուրքական աշխարհի համար։ Ղարաբաղում հաղթանակը ոսկե տառերով է գրված թյուրքական աշխարհի պատմության մեջ, մեր ընդհանուր պատմության մեջ»,- ասել է Թուրքիայի նախագահը։

 

Leave a Comment