Մխիթարյանի թիմակցի տունը թալանվել է ֆուտբոլային խաղի ժամանակ — Armsport.am

Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի տունը, որը գտնվում է Բերգամոյի նահանգի Կաստելի-Կալեպիոյում, թալանվել է անհայտ անձանց կողմից, տեղեկացնում է Ansa գործակալությունը։

Հաղորդվում է, որ չարագործները ներխուժել են Բաստոնիի տուն չորեքշաբթի երեկոյան, այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը Միլանում մասնակցում էր Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի «Ինտեր» — «Կայրաթ» (2:1) հանդիպմանը։

Ըստ աղբյուրի՝ հանցագործների թիվը եղել է առնվազն չորսը։ Նրանք մի քանի րոպեի ընթացքում գողացել են թանկարժեք ժամացույցներ և բրենդային պայուսակներ, այնուհետև փախել՝ մինչ պահակախմբի և ոստիկանության ժամանումը։ Դեպքի առթիվ սկսվել է քննություն։

Այս մրցաշրջանում Բաստոնին անցկացրել է 16 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Leave a Comment