Սերժ Սարգսյանը՝ պատերազմի պատճառների, ռազմագերիների, Արայիկ Հարությունյանի հետ չկայացած հանդիպման մասին

44-օրյա պատերազմն անխուսափելի չէր, հիմնական պատճառները 3-ն էին. այսօր «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ներկայացնում ենք առանցքային մտքերը, որ հնչել են փոդքասթի առաջին հատվածում։

  • Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը։ Բանակցողներն ինչ-անհասկանալի տարբերակ առաջարկեցին և այս երկուսը միասին բերեցին նրան, որ բանակցային պրոցեսը դադարեց։
  • Երկրորդ պատճառն այն է, որ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին արդարացնելու իրենց ռազմական նախաձեռնությունը՝ պատերազմ սկսելը։
  • Երրորդ պատճառն էլ այն էր, որ ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։
  • Եթե ես լինեի 44-օրյա պատերազմում Հայաստանի ղեկավարը, նույն սցենարը կլիներ, ինչ եղավ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ։
  • 44-օրյա պատերազմի ժամանակ գնացել եմ Արցախ, հանդիպել ԱՀ նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Ես կանխատեսում էի պատերազմի հանգուցալուծումը և ուզում էի հանդիպել Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ևս։ Նա չցանկացավ, հրաժարվեց հանդիպումից։ Առաջարկեցի պաշտոնաթող նախագահներին այցելել ՌԴ՝ շոշափելու տրամադրությունները։ Այն պետք է կազմակերպեր Հայաստանը, որից հրաժարվեց՝ ասելով՝ ուզում են, թող գնան։
  • Ճանապարհների ապաշրջափակումը լուրջ ձեռքբերում կլիներ, եթե ունեցածը կորցնելու գնով չլիներ։
  • Բաքվի բանտում գտնվող Արցախի ղեկավարները այլ ելք չունեին. կամ պետք է փախչեին, գային Հայաստան`դրանով իսկ վարկաբեկելով իրենց, կամ գնալ ինքնազոհողության։
  • Կար տարբերակ, որ նրանց էլ օդային ճանապարհով էվակուացնեին, ինչպես դա արեցին արդեն գործող նախագահ Սամվել Շահրամանյանին և մի քանի հոգու։
  • Ես մեծ կասկած ունեմ, որ այդ ցուցակում ընդգրկվել են մարդիկ` ոչ առանց Հայաստանի միջամտության, քանի որ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու, օրինակ, ադրբեջանցիները պիտի գործող ՊԲ հրամանատարին թույլատրեին սահմանն անցնել ու հասնել Հայաստան, իսկ պաշտպանության նախարարին, որն արդեն երկու տարի է` թողել էր պաշտոնը, գերեվարեին։

Leave a Comment