Revolut-ը ստացել է լիարժեք օրինական հաստատում՝ Մեքսիկայում որպես լիցենզավորված թվային բանկ գործունեություն ծավալելու համար, ինչը հնարավորություն է տալիս ընկերությանն առաջարկել տարբեր ֆինանսական պրոդուկտներ՝ յուրաքանչյուր հաճախորդի ավանդների համար տրամադրելով մինչև 3.4 միլիոն մեքսիկական պեսոյի ապահովագրություն:
Արդյունքում Revolut-ը դարձել է այն քիչ միջազգային թվային բանկերից մեկը, որն ավարտել է Մեքսիկայում լիցենզավորման ամբողջական գործընթացը:
Սա կարևոր քայլ է ֆինթեք մրցակցության ընդլայնման ուղղությամբ, և Revolut-ը նպատակ ունի մեծացնել թվային բանկինգի ծառայություններին հասանելիությունը և խթանել սպառողների ընտրությունը երկրի ֆինանսական էկոհամակարգում: Ընկերության պաշտոնյաներն ընդգծել են, որ այս լիցենզիան ֆինանսական ներառականության բարելավմանն ուղղված իրենց ջանքերի գնահատումն է:
Revolut-ն ընդլայնվում է նաև Լատինական Ամերիկայում։ Ընկերությունն արդեն ստացել է թույլտվություն հիմնել Revolut Bank Colombia S.A.-ը և նախատեսում է գործարկել թվային բանկինգի պրոդուկտների համապարփակ հարթակ 2026թ.-ին՝ բոլոր կանոնակարգային պահանջներն իրականացնելուց հետո։
Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում