Ի դեպ, օրերս Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ուշադրություն՝ անձնական տվյալների պաշտպանության համակարգի բարեփոխումների մասին։
Հետաքրքիր է, որ այս քննարկումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանում ոչ մեկ իր անձնական տվյալների գաղտնիության վրա վստահ չէ։ Երբ, օրինակ, երկու-երեք հոգի իրար հետ խոսում են ու չգիտես որտեղից գաղտնալսումներ են ի հայտ գալիս տարբեր հարթակներում հենց այդ խոսակցություններից։ Երբ, օրինակ, երկու ընկեր զրուցում են կոշիկի արժեքի մասին, բայց հանրային կերպով մեղադրվում կաշառքով հանրահավաքին մասնակցելու համար։
Նույնիսկ նախկին ՔՊ-ականի հեռախոսի պարունակությունն են հանրայնացնում, ենթադրաբար՝ ինչ-որ հարցում նրանց չենթարկվելու համար։
Այստեղ կարևոր է ընդգծել, որ բոլոր այդ գաղտնալսումները, տեսանյութերը և այլն հրապարակվում են առաջնահերթ իշխանական, Փաշինյանի ընտանեկան, կուսակցական մամուլում, իշխանամերձ ֆեյքերի էջերում և, որ ամենակարևորն է, քրեական գործ չի հարուցվում գաղտնալսողի, ձայնագրողի, տեսաձայնագրողի նկատմամբ։
Եվ այս ամենի ֆոնին հանկարծ Փաշինյանը քննարկում է անձնական տվյալների պաշտպանության թեման։ Ո՞ւմ անձնական տվյալներն են ուզում պաշտպանել և ումի՞ց։ Արդյո՞ք ապօրինի գաղտնալսող իշխանությունը կարող է խոսել գաղտնիության պաշտպանության մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։