Հանրային ռադիոն «Կրթվելը նորաձև է» շարժման աջակցությամբ մեկնարկել է Մարիամ Հարությունյանի հեղինակային նոր նախագիծը՝ «AI Լաբորատորիա» հաղորդաշարը։
Առաջին հաղորդման հյուրը կիբեռանվտանգության մասնագետ Արթուր Պապյանն է, որի հետ զրույցում քննարկվել են արհեստական բանականության զարգացման, կիրառման և սոցիալական ազդեցության հիմնական հարցերը։
Արթուր Պապյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի արհեստական բանականության մոդելները կարողանան ճիշտ հասկանալ և արտացոլել իրական աշխարհի ֆիզիկան՝ այսինքն՝ ինչպես է այն գործում։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև AI-ի ալգորիթմներին, մեքենայական ուսուցման սկզբունքներին և դրանց տարբերություններին, ինչպես նաև արհեստական բանականության ապագա զարգացման հնարավոր ուղղություններին։
Հաղորդման ընթացքում փորձել ենք գործնականում կիրառել AI-ը՝ հասկանալու համար, թե ինչպես է այն աշխատում իրական ժամանակում։