Դա ֆեյք է․ Եղիշե Մելիքյանը կարևոր պարզաբանում է արել — Armsport.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կարևոր պարզաբանում է արել ընտրանու նոյեմբերյան հավաքից առաջ՝ խոսելով հարձակվող Տիգրան Բարսեղյանի ստացած կարմիր քարտի մասին։ 

«Անհաջողություն է եղել, նա ստացել է կարմիր քարտ, աշխարհում շատերը ստանում են կարմիր քարտ։ Կարմիր քարտից հետո հանդերձարանում ոչ մի վիճաբանություն չի եղել, դա ֆեյք է, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ես սուտ խոսել չեմ սիրում։ Սուտ չեմ խոսում․ ասում եմ ճիշտը կամ ասում եմ՝ «չեմ ուզում դրա մասին խոսել»։

Հանդերձարանում առաջին խոսքն իմն է եղել, օգնել եմ հոգեբանորեն, Տիգրան Բարսեղյանն ինքն է ուզեցել խոսել հանդերձարանում, այն, որ ներողություն խնդրել, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել, ասել եմ՝ Տիկո ջան, դու շատ բան ես արել հավաքականի համար։ Ես որպես տարիքով մեծ, ավագ ընկեր, ասել եմ՝ չեմ թողնի, որ դու էմոցիաների տակ որոշում կայացնես ու ավարտես կարիերան հավաքականում»,- նշել է Մելիքյանը։

Leave a Comment