Վերիշեն-Խոզնավար ճանապարհը հիմնանորոգվում է – PanARMENIAN.Net

Վերիշեն-Խոզնավար ճանապարհը հիմնանորոգվում է

7 նոյեմբերի 2025 – 14:59 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել է Վերիշեն-Խոզնավար միջտեղային ճանապարհի հիմնանորոգումը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 18.3 կիլոմետր, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Ներկայում արդեն ավարտվել է մոտ 16 կիլոմետր ճանապարհի ասֆալտապատումը։ Մնացած մոտ 2 կիլոմետրի հատվածում շինարարական աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով։

Leave a Comment