Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում․ Կոբախիձե

Քաղաքականություն

07.11.2025 | 14:38

Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար։Այս մասին  TRT WORLD-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է վրացական Սռաջին ալիքը։

Նա խոսքով՝ սա կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և կարևոր է նաև երկրների տնտեսությունների բարելավման համար։

«Կարծում եմ՝ այս խաղաղության համաձայնագիրը չափազանց կարևոր է։ Վերջին 35 տարիների ընթացքում Վրաստանը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության խթանման գործում և շարունակում է շատ կարևոր դեր խաղալ մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք դեպի ծով ելք չունեցող երկրներ են։ Վրաստանի տնտեսական գործընկերությունը այս երկրների հետ կարևոր դեր է խաղում նրանց տնտեսական զարգացման գործում։ Ահա թե ինչու մենք պարզապես ուրախ ենք, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր է ստորագրվել, և մենք հույս ունենք, որ այն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչը կարևոր է մեր երկրների քաղաքական դիրքերի ամրապնդման համար»,-ասել է Կոբախիձեն։

Նա նշել է, որ  այժմ երեք երկրներն էլ ունեն բարձր տնտեսական աճի տեմպեր, և դա պայմանավորված է երեք երկրների միջև խաղաղությամբ և գերազանց համագործակցությամբ։

«Հետևաբար, մենք պետք է շարունակենք նույն ճանապարհով։ Սա Վրաստանի տեսլականն է Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման համար»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment