Եթե երաշտը շարունակվի, Թեհրանում կարող է տարհանում սկսվել

Եթե երաշտը շարունակվի, Թեհրանում կարող է տարհանում սկսվել, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Եթե մոտ ապագայում անձրև չգա, մենք ստիպված կլինենք Թեհրանում ջրի խիստ սահմանափակումներ սահմանել հաջորդ ամսվանից սկսած»,- ասել է նախագահը։

Փեզեշքիանի խոսքով՝ եթե անձրև չլինի, ջրի պաշարները կսպառվեն։ «Եվ մենք ստիպված կլինենք տարհանել քաղաքը»,- ընդգծել է նա։

Leave a Comment