
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը զգուշացրել է Թեհրանի հնարավոր տարհանման մասին՝ երկարատև երաշտի պատճառով առաջացած ջրային ճգնաժամի սրման դեպքում, հաղորդում է Itimad թերթը։
«Եթե մոտակա ժամանակներում անձրևներ չգան, հաջորդ ամսվանից ստիպված կլինենք կոշտ սահմանափակումներ մտցնել Թեհրանի ջրամատակարարման համակարգում։ Իսկ եթե տեղումներ այդպես էլ չլինեն, պաշարները կվերջանան, և մենք ստիպված կլինենք սկսել քաղաքի տարհանումը»,- հայտարարել է ԻԻՀ նախագահը։