
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում խոսել է նաև Թրամփի ուղու՝ TRIPP-ի մասին:
«Ինչպես այն ժամանակ ասել էի, այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Սա իսկապես հրաշալի է։ Այն անվանակոչվել է իմ անունով, և ես շատ եմ գնահատում դա։ Սա իսկապես մեծ իրադարձություն է՝ Թրամփի երթուղին՝ միջազգային խաղաղության համար»,- հայտարարել է Թրամփը:
Նա նշել է, որ այդ ճանապարհն այժմ կառուցվում է և անցնում է տնտեսապես ամենակարևոր հատվածներից մի քանիսով։
Trump: The accord includes the construction of the new trump route, it such a beautiful thing, they named it after me. I really appreciate it. It’s actually a big deal. It’s the new trump route for international peace. pic.twitter.com/cUoPzVgXYC
— Acyn (@Acyn) November 7, 2025