Երեք հայ գրոսմայստեր դուրս է եկել ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 3-րդ փուլ – Armenia Today

Հայաստանը ներկայացնող երեք գրոսմայստեր՝ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը, 2025-ի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ է դուրս եկել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Երրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի, Հովհաննիսյանը՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհայի, Գաբրիել Սարգսյանը՝ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի հետ:

Երրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 7-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

Նոյեմբերի 5-ին երրորդ փուլ էին անցել նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը։ Արոնյանի մրցակիցն է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհը, իսկ Սամուելի մրցակիցը՝ ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Եվգենի Նայերը:

Leave a Comment