«Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ Տաշիր ընկերությունների խումբը փութաջանորեն է օգտվում պետության տրամադրած արտոնություններից։ Դեռեւս օգոստոսին Գեւորգ Պապոյանի մեկ այլ նմանատիպ հայտարարությանը Աշոտ Ֆարսյանը հրապարակել էր Տաշիր խմբի ստացած պետական աջակցությունների փաստացի չափերը և նույնիսկ եթե դրան գումարենք նախարարի նշած վերջին ստացած արտոնության գումարը, ապա, նույնիսկ ֆինանսներից հեռու մարդու համար, պարզ կլինի, որ Տաշիր խմբի ընդհանուր շրջանառության մեջ այն կազմում է շա՜տ չնչին տոկոս։
Եթե, ինչպես նախարարն է նշում, պետության տրամադրած արտոնությունների ամենամեծ շահառուն հանդիսանում է Տաշիր ընկերությունների խումբը, արդյո՞ք սա չի նշանակում, որ մեր մյուս տնտեսվարողները պարզապես բավարար չափով իրազեկված չեն օրենքով սահմանված հնարավորությունների մասին։