Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվել է չեխական «Սիգմային» – Armenia Today

Կոնֆերենցիայի լիգայի Լիգա փուլի երրորդ տուրում «Նոան» 2։1 հաշվով պարտվել է չեխական «Սիգմային», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայկական թիմի միակ գոլը խփել է բոսնիացի Նարդին Մուլահուսեյնովիչը։ Երեք տուրից հետո «Նոան» ունի չորս միավոր։

Հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 27-ին Շոտլանդիայում՝ «Աբերդինի» դեմ։

Երկրորդ տուրում հայկական ակումբը ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» հետ, առաջին տուրում՝ հաղթել Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։

Leave a Comment