Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը կվերածի փակ ռազմական գոտու


Իսրայելի պաշտպանության նախարարը բանակին հրահանգել է Եգիպտոսի հետ սահմանի հարակից տարածքը վերածել փակ ռազմական գոտու և համապատասխանաբար փոխել կրակ բացելու հրահանգները՝ պետության անվտանգությանը սպառնացող անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարելու համար:


 


Կացը նշել է, որ ԱԹՍ-ների միջոցով զենքի մաքսանենգությունը Գազայում պատերազմի մի մասն է և նախատեսված է Իսրայելի թշնամիներին զինելու համար, հետևաբար, պետք է ձեռնարկվեն դա կանխելուն ուղղված բոլոր քայլերը։


 


«Յուրաքանչյուր ոք, ով մուտք կգործի արգելված տարածք, կտուժի», – նշել է Կացը։


 


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով:


 


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ2

Leave a Comment