Aurora News | Հայտնի է՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման ծրագիրը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցչին ներկայացվել է Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։

Ծրագրով նախատեսվում են մի շարք հիմնական քայլեր՝ մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև քրեական վարույթներով իրավական օգնության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի բարելավման ուղղությամբ։

Leave a Comment