ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին որոշել է ավարտել իր կարիերան Կոնգրեսում, փոխանցում է The Washington Post-ը։
Նա հայտարարել է, որ չի առաջադրվի հաջորդ տարի վերընտրվելու համար՝ ավարտելով գրեթե չորս տասնամյակ տևած կոնգրեսական կարիերան, որի ընթացքում նա դարձել էր Ներկայացուցիչների պալատի առաջին կին խոսնակը։
«Ես չեմ առաջադրվի Կոնգրեսում վերընտրվելու համար։ Երախտապարտ սրտով սպասում եմ ձեր ներկայացուցչի պաշտոնում իմ ծառայության վերջին տարվան», – ասել է 85-ամյա Փելոսին։
Փելոսին Կոնգրեսում աշխատում է 1987 թվականից։ 2007 թվականին նա դարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ դառնալով Միացյալ Նահանգներում այս պաշտոնը զբաղեցնող առաջին կինը։ 2011 թվականին, երբ դեմոկրատները կորցրեցին մեծամասնությունը Կոնգրեսի ստորին պալատում, Փելոսին ստանձնել է փոքրամասնության առաջնորդի պաշտոնը։ 2019 թվականին նա վերադարձել է խոսնակի պաշտոնին և հրաժարական տվել 2023 թվականի հունվարին։ Փելոսիի լիազորություններն ավարտվում են 2027 թվականի հունվարի 3-ին։
