Նոյեմբերի 6-ին Գարեգին Բ-ի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տ․ Տարոն քահանա Հունանյանը: «Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝ ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, ե/ Անարգալից վարքագիծ […]