ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News
ՔԿ ղեկավարը պիտի պատասխան տա․ էդ ես եմ «ահաբեկչության պլանավորման» մասին խոսք գրե՞լ։ Այս մասին դատական նիստին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ վերջինս պետք է պաշտոնազարկվի և զրպարտության համար դատապարտվի օրենսգրքի սահմաններում։
«Պատվարժան դատարան, սա չափազանց կարևոր է ինձ համար, նաև իմ համախոհների։ Եթե հաջորդ նիստին այս հարցը չքննվեց, ապա ես պատրաստ չեմ այս դատարան գալու,և նաև կոչ կանեմ իմ փաստաբաններին, որ մերժեն այս ամենը։ Սա լրջագույն հայտարարություն է, սա հանդուրժել չի կարելի»,- ասաց Սրբազանը։
Հիշեցնենք, որ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք իրենք իրենց արարքը որակել են ահաբեկչություն։ Պողոսյանը հայտարարել է, թե խոսքերն ապացուցող՝ խուզարկությամբ հայտնաբերված ապացույցներ կան։ «Տեղյա՞կ եք, որ այդ գործով իրենց ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրեն տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։ Սենսացիա եք ինձանից ուզո՞ւմ։ Բաց դատաքննություն է լինելու, ու կներկայացվեն սխեմաներով։ Իրենք են որակում տվել, թե ոնց են գրավում ոստիկանության շենքերը»,- ասել է Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ