Նոյեմբերի 6-ին կարգալույծ եղած Կտրիճ Ներսիսյանի տնօրինությամբ
ստորև ներկայացված հիմնավորումներով կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր
Տ․ Տարոն քահանա Հունանյանը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Տավուշի թեմի առաջնորդական
տեղապահի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը, որով վերջինս՝
ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս
ամսից,
բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն
ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ,
գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած
հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին,
դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել
է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին,
ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության
նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։
Մայր Աթոռի հայտարարության մեջ նշվում է, որ կարգալույծ եկեղեցականն
այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով: