Նոր Նորքում Chevrolet-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. 26–ամյա վարորդին հասցրել են հիվանդանոց



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վարորդին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment