Ինչ է խնդրել Թրամփը Սի Ծինփինից․ Reuters



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ խնդրելով ազատ արձակել բանտարկված հոնկոնգցի մեդիամագնատ Ջիմի Լային Հարավային Կորեայում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Նախագահ Թրամփը բարձրացրեց Ջիմի Լայի հարցը, ինչպես խոստացել էր: Ե՛վ Նախագահ Թրամփը, և՛ նախագահ Սի Ծինփինը մասնակցել են դրան հաջորդած քննարկմանը», – հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը անանունության պայմանով։ Պետությունների ղեկավարները չեն քննարկել Լային ազատ արձակելու կոնկրետ գործարքը, այլ ընդհանուր առմամբ խոսել են 77-ամյա մագնատի առողջական խնդիրների մասին՝ ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով երկարատև դատավարությունից հետո:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ Թրամփն այդ հարցի քննարկման համար հինգ րոպեից էլ քիչ ժամանակ է ծախսել: Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Սի Ծինփինն ի գիտություն է ընդունել Թրամփի խնդրանքը։ Սպիտակ տան ղեկավարը ենթադրել է, որ Լայի ազատ արձակումը օգտակար կլինի ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հարաբերություններին և կբարելավի ՉԺՀ-ի իմիջը», – հավելել է նա:


Հետևեք մեզ՝ այստեղ






Leave a Comment