
«Երևան Սիթիի» Կոմիտաս 60/2 մասնաճյուղը վերադարձել է իր բնականոն աշխատանքին, ամեն բան անվտանգ է: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Երևան Սիթի» սուպերմարկետը։
Նշենք, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել՝ 13։54-ին: ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։
Աղբյուրը` Երևան Սիթի