Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերը թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել երկրի տարբեր շրջանների, իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են ՌԴ մի քանի մարզերում ուկրաինական 59 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ Ուկրաինայի տարածքի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել ռուսական Տու-95ՄՍ ռմբակոծիչների թռիչքի պատճառով։ Այս մասին հաղորդում է Euromedia24.com-ը։
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ երկրի տարբեր տարածաշրջաններ, մասնավորապես՝ Խարկովի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերը, ենթարկվել են թևավոր հրթիռների հարձակման։ Խարկովի քաղաքապետը հայտնել է քաղաքի վրա զանգվածային հարձակման մասին, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Քաղաքում մի շարք պայթյուններ են որոտացել։
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշչենկոն հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգահամակարգին։ Պատճառված վնասի մասին դեռ հստակ տվյալներ չեն հաղորդվում։ Գիշերը պայթյուններ են որոտացել նաև Զապորոժիեում։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ դրանք, ենթադրաբար, եղել են ՀՕՊ համակարգի կողմից անօդաչու թռչող սարքերի խոցման արդյունքում։
Իսկ դեկտեմբերի 24-ին Կրիվոյ Ռոգի բազմաբնակարան շենքերից մեկին ռուսական հրթիռի հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 15-ի։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի և Տամբովի մարզերում, ինչպես նաև Ազովի ծովի երկնքում խոցվել է ուկրաինական 59 ԱԹՍ։
դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 23-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը