«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, հաղորդում է AS-ը։
«Ռեալ Մադրիդը» հայտարարել է, որ ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաջլային վնասվածք։
25-ամյա Չուամենին բաց կթողնի Լա Լիգայի 12-րդ տուրի խաղը «Ռայո Վալեկանոյի» դեմ նոյեմբերի 9-ին և չի հրավիրվի Ֆրանսիայի ազգային հավաքական։
Այս մրցաշրջանում Չուամենին մասնակցել է Լա Լիգայի 11 և Չեմպիոնների Լիգայի չորս խաղերի, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: